10/11/2022
ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թ.-ի նոյեմբերի 10-ի N 1743-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1743-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«10» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱԿՈԲ ՎԱՉԱԳԱՆԻ ՆԱԳԴԱԼՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.2.1-Մ2-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3.22.2.1-Մ2-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 9-ի եզրակացությունը և Հ. Նագդալյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Հակոբ Վաչագանի Նագդալյանին 2022 թվականի նոյեմբերի 11-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3.22.2.1-Մ2-3) պաշտոնում։
-
Փորձաշրջանի ընթացքում Հ. Նագդալյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-3.22.2.1-Մ2-2) Գերասիմ Հարությունյանին:
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: