23/11/2022
ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թ.-ի նոյեմբերի 23-ի N 1845-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1845-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«23» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԳԱՐԵԳԻՆ ԱԼԲԵՐՏԻ ԱԹՈՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-2 2.2.1-Մ2-4)ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.2.1-Մ2-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 22-ի եզրակացությունը և Գ. Աթոյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Գարեգին Ալբերտի Աթոյանին 2022 թվականի նոյեմբերի 24-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Մ2-4) պաշտոնում։
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: