29/11/2022

Արդարադատության նախարարի N714-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 714-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«29» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 653-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արդարադատության նախարարի 2022թ-ի հոկտեմբերի 19-ի Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունում աշխատողի ատեստավորման անցկացման մասին N 653-Լ հրամանով հաստատված հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

         «17. Կենտրոնի տնօրենը ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ հաստատում է տվյալ տարվա ընթացքում ատեստավորման ենթակա Աշխատողների ցուցակը, ատեստավորման անցկացման ժամանակացույցը և թեստային առաջադրանքների շտեմարանը, որը բաղկացած է առնվազն 800 թեստային առաջադրանքից:»

  1. Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

     ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                               

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ