02/12/2022
ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թ.-ի դեկտեմբերի 1-ի N 1894-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1894-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«01» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՍՄԻԿ ԼԵՎՈՆԻ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.3-Մ3-8) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-8) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 30-ի եզրակացությունը և Հ. Քերոբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Հասմիկ Լևոնի Քերոբյանին 2022 թվականի դեկտեմբերի 2-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-3-Մ3-8) պաշտոնում։
-
Փորձաշրջանի ընթացքում Հ. Քերոբյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 12-Գ1-3-Մ3-1) Լիլիթ Դանիելյանին:
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: