29/06/2022
Արդարադատության նախարարի հրամանը՝ Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը՝ համաձայն հավելվածի
Հ Ր Ա Մ Ա Ն N 331-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«29» ՀՈՒՆԻՍԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՀՈԳԵԲԱՆԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԹԵՍՏԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՀՈԳԵԲԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 847-Ն որոշման 2-րդ կետը`
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սահմանել՝
1) Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանների որակավորման դասընթացների բովանդակությունը և դրանց անցկացման ծրագրերը՝ համաձայն հավելված N 1-ի.
- Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանի որակավորման թեստերի կազմման կարգը՝ համաձայն հավելված N 2-ի.
- Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող որակավորված հոգեբանի վերապատրաստում անցնելու կարգը, վերապատրաստման դասընթացի բովանդակությունը և անցկացման ծրագիրը՝ համաձայն հավելված N 3-ի.
- Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանի որակավորման վկայականի ձևը՝ համաձայն հավելված N 4-ի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ՝
ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ