15/12/2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի N 761-Ա որոշում

Հ Ր Ա Մ Ա Ն   N 761-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«14» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.                                            
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 80-րդ կետը, «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 8-ի եզրակացությունը, ինչպես նաև Ա. Ստեփանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արթուր Միշայի Ստեփանյանին 2022 թվականի դեկտեմբերի 15-ից նշանակել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:
 ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ` 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ