16/12/2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի N 1981-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1981-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«15» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԳՈՀԱՐ ՄԵԼՍԻԿԻ ԱՆՏՈՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.3-Մ3-7) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-7) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի եզրակացությունը և Գ. Անտոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Գոհար Մելսիկի Անտոնյանին 2022 թվականի դեկտեմբերի 16-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.3-Մ3-7) պաշտոնում։
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: