16/12/2022
Մարգարիտա Զալիբեկյանին Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին N 768-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 768-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«16» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԷՄԻԼԻ ԶԱԼԻԲԵԿՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.1-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 15-ի եզրակացությունը և Մ. Զալիբեկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մարգարիտա Էմիլի Զալիբեկյանին 2022 թվականի դեկտեմբերի 16-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ3-1) պաշտոնում։
- Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ