19/12/2022

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022թ.-ի դեկտեմբերի 19-ի N 1994-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1994-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
 «19» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.                                                                   
 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 ՄԱՅՐԱՆՈՒՇ ԱՐՏԱՎԱԶԴԻ ԵՐԱՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.6-Մ3-8) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-8) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի եզրակացությունը և Մ. Երանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ
  1. Մայրանուշ Արտավազդի Երանյանին 2022 թվականի դեկտեմբերի 20-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-8) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Մ. Երանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.6-Մ3-3) Քրիստինե Հովհաննիսյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար