30/12/2022

Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 797- Լ հրամանի

 Հ Ր Ա Մ Ա Ն   N 797-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«29» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.                                               
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄՈԴԵԼԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածով՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 11-րդ նպատակի 1-ին կետով սահմանված գործողությունը՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝
  1. Հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր մոդելի ներդրման հայեցակարգը՝ համաձայն N 1 Հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ