31/01/2023

Կարեն Հակոբյանին Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին նախարարի N48-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 48-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«31» ՀՈՒՆՎԱՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Կ. Հակոբյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Կարեն Ռուբենի Հակոբյանին 2023 թվականի փետրվարի 1-ից ազատել Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
  2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:

 

 

                                                      

                                                                    ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ