01/02/2023
Արդարադատության նախարարի 2023 թվականի հունվարի 31-ի N 51-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 51-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«31» ՀՈՒՆՎԱՐԻ 2023 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 593-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետով, 26-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի` 2023 թվականի հունվարի 26-ի թիվ Ե 40/10-451 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև աշխատանքի հստակ բաշխումն իրականացնելու, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված` սահմանել.
-
Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝ Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները՝
ա. Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժին,
բ. Կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժին,
գ. Իրավաբանական բաժին.
-
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝ Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները՝
ա. Քրեակատարողական ծառայության շտաբ,
բ. Հերթապահության բաժին.
-
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Թադևոս Նալբանդյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝ Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները՝
ա. Պահպանության ապահովման բաժին,
բ. Ուղեկցումների բաժին.
-
Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Արտակ Առուստամյանը համակարգում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը և դրանցով պայմանավորված՝ Քրեակատարողական ծառայության գործունեության համապատասխան ուղղությունները`
ա. Օպերատիվ բաժին,
բ. Անվտանգության ապահովման բաժին.
-
Ընդունել ի գիտություն, որ.
-
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանի անմիջական համակարգմամբ են գործում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոնշյալ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները.
ա. Հատուկ նշանակության բաժին,
բ. Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին,
գ. Ներքին անվտանգության բաժին,
դ. Հանրային կապերի բաժին,
ե. Առաջին բաժանմունք.
2) Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանի անմիջական համակարգմամբ են գործում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ներքոհիշյալ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները.
ա. Ֆինանսական բաժին,
բ. Նյութատեխնիկական ապահովման բաժին,
գ. Ընդհանուր բաժին,
դ. Կենցաղային ապահովման բաժին:
-
Ուժը կորցրած ճանաչել արդարադատության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 17-ի «Քրեակատարողական ծառայության պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխում իրականացնելու և արդարադատության նախարարի 2019 թվականի օգոստոսի 16-ի N 364-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 593-Ա հրամանը: