07/02/2023

Արթուր Հարությունյանին Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Արդարադատության նախարարի փետրվարի 7-ի N 62-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 62-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«07» ՓԵՏՐՎԱՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 
ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով գլխավոր հարկադիր կատարող  Ա. Մնացականյանի 2023 թվականի փետրվարի 6-ի թիվ 01/08.1/4704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Հարությունյանի դիմումը.
 
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արթուր Լևիկի Հարությունյանին 2023 թվականի փետրվարի 7-ից ազատել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից:
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ