20/02/2023
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 244-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 244-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«20» ՓԵՏՐՎԱՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏՈՒՆԻ ԱԼԵՔՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.8-Մ3-6) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-6) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 16-ի եզրակացությունը և Մ. Ալեքյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մարիամ Մարտունի Ալեքյանին 2023 թվականի փետրվարի 21-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-6) պաշտոնում։
- Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ