23/02/2023

Տիգրան Արեյանին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ նշանակելու մասին նախարարի N 85-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  85-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

                                             «21» ՓԵՏՐՎԱՐԻ 2023 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՏԻԳՐԱՆ ՍԱՂԱԹԵԼԻ ԱՐԵՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Ղ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը, ինչպես նաև Արդարադատության նախարարության գլխավոր  քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 12-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 21-ի եզրակացությունը և Տ. Արեյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Տիգրան Սաղաթելի Արեյանին 2023 թվականի փետրվարի 22-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի (ծածկագիր՝ 12-Ղ2-1) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Տ. Արեյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար (ծածկագիր՝ 12-Ղ1-1) Սիրվարդ Գևորգյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

                                                                                                                                   

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ