24/02/2023
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 283-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 283-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«24» ՓԵՏՐՎԱՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԱՅԱՏ ՌՈՒՍՏԱՄԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.2-Մ6-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.2-Մ6-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 23-ի եզրակացությունը և Ս. Բարսեղյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Սայատ Ռուստամի Բարսեղյանին 2023 թվականի փետրվարի 27-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-2-Մ6-1) պաշտոնում։
-
Փորձաշրջանի ընթացքում Ս. Բարսեղյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության հանձնումների և դատական հանձնարարությունների բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-2-Մ3-2) Վահագն Պետրոսյանին:
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: