10/03/2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի 2023 թվականի մարտի 10-ի N 121-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 121-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«10» ՄԱՐՏԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՇՈՂԵՐ ԲԱՂՈՒՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով և 10-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Շ. Բաղումյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
«Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Սիսիան) նոտար Շողեր Բաղումյանին 2023 թվականի մարտի 27-ից փոխադրման կարգով նշանակել «Սյունիքի մարզ» նոտարական տարածքի (նստավայր՝ քաղաք Գորիս) նոտարի պաշտոնում: