23/03/2023
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 475-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 475-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«23» ՄԱՐՏԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 46.1-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արդարադատության նախարարությունում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձ նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանին:
- Արդարադատության նախարարությունում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձի փոխարինողներ նշանակել հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Եփրեմ Կարապետյանին և հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին:
- Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուին և հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձի փոխարինողներին՝ ապահովել հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձանց մեթոդական աջակցությունը:
- Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատուին և հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու անձի փոխարինողներին՝ ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքի 7.1-րդ գլխով սահմանված իրավուքների և պարտականությունների իրականացումը:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ