03/04/2023

Արդարադատության նախարարի N-170-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 170-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«30» ՄԱՐՏԻ 2023Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՎԻԼՆՅՈՒՍ)

ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման Հավելված N1-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարի  խորհրդական Լ. Թովմասյանի զեկուցագիրը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝

 

  1. Եվրոպական հանձնաժողովի Ինստիտուցիոնալ հզորացման ստորաբաժանման կողմից ԵՄ ԹԱՅԵՔՍ գործիքի կիրառման շրջանակում կազմակերպվող ուսումնական այցին՝ ուղղված հանրային ծառայությունների մատուցման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանը մասնակցելու նպատակով Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին և Արդարադատության նախարարի խորհրդական Լիանա Թովմասյանին 2023 թվականի ապրիլի 3-8-ը ներառյալ գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս):
  2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին։
  3. Ս. Գևորգյանին և Լ. Թովմասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում Արդարադատության նախարարին ներկայացնել գրավոր հաշվետվություն Վիլնյուս գործուղման արդյունքների մասին:

                                                                        

                                            

                                                                     ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ