04/04/2023

Արդարադատության նախարարի N 173-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 173-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«31» ՄԱՐՏԻ 2023 Թ.                                                         ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 140-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ պարբերությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով արդարադատության նախարարի 2023 թվականի մարտի 31-ի N 172-L հրամանը, ինչպես նաև Գլխավոր հարկադիր կատարող  Ա. Մնացականյանի 2023 թվականի մարտի 30-ի Ն/08.3/7704-2023 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնում ստեղծել`
  • Կատարողական վարույթների իրավական ուղեկցման բաժին՝ 6 (վեց) հաստիքային միավորով.
  • Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժին՝ 6 (վեց) հաստիքային միավորով:
  1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կենտրոնական մարմնի Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժինը անվանափոխել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին:
  2. Արդարադատության նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի N 798-Լ հրամանի N 1 հավելվածում՝ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) Կենտրոնական մարմնի բաժիններ սյունակի՝
ա. 4-րդ կետից հետո լրացնել 4.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«4.1 Կատարողական վարույթների իրավական ուղեկցման բաժին»,
բ. 5-րդ կետում «Հատկապես կարևոր վարույթների և օպերատիվ բաժին» բառերը փոխարինել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժին» բառերով,
գ. 7-րդ կետից հետո լրացնել 7.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ.
«7.1 Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժին»:
                    
 
ԳՐԻԳՐՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ