04/04/2023

Արդարադատության նախարարի N 172-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 172-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«31» ՄԱՐՏԻ 2023 Թ.                                                           ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 346-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ`
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 346-Լ հրամանով հաստատված հավելվածի 5-րդ բաժնի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
      «28. Ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
  • Աճուրդի կազմակերպման բաժինը.
  • Իրավաբանական բաժինը.
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժինը.
  • Վարչական ակտերով բռնագանձումների բաժինը.
  • Տեսչական և վերլուծական բաժինը.
  • Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժինը.
  • Կատարողական վարույթների իրավական ուղեկցման բաժինը»:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
                             
                ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ