05/04/2023
Արսեն Համբարձումյանին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի N177-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 177-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«04» ԱՊՐԻԼԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով և հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մարտի 31-ի թիվ Ե 40/10-1672 գրությամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև Ա. Համբարձումյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Արսեն Դրաստամատի Համբարձումյանին 2023 թվականի ապրիլի 4-ից ազատել քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից:
-
Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին՝ ապահովել Արսեն Համբարձումյանի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերջնահաշվարկի կատարումը: