14/04/2023

Նորա Մելքոնյանին փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ արդարադատության նախարարի N 211-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 211-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«14» ԱՊՐԻԼԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՆՈՐԱ ՄԱՐԱՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

 (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.6-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի ապրիլի 13-ի եզրակացությունը և  Ն. Մելքոնյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ՝

 

  1. Նորա Մարատի Մելքոնյանին 2023 թվականի ապրիլի 17-ից նշանակել Արդարադատության նախարարության փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.6-Ղ3-1) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                                                  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ