15/05/2023
Արդարադատության նախարարի N 262-Ա հրաման
ՀՐ Ա Մ Ա Ն N 262-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«15» ՄԱՅԻՍԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի մայիսի 15-ի Ե40/10-2425 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Սամսոնի Ղազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԼԵՎՈՆ ԲԱԼՅԱՆ