19/05/2023

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին արդարադատության նախարարի N 273-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 273-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«19» ՄԱՅԻՍԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

  1. Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1) պարտականությունների ժամանակավոր կատարումը դնել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ4-2) Հասմիկ Տիգրանյանի վրա մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը:

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

    ԼԵՎՈՆ ԲԱԼՅԱՆ