26/05/2023
Արդարադատության նախարարի՝ Ամբակում Գրիգորյանին Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ նշանակելու մասին N 290-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 290-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«26» ՄԱՅԻՍԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՄԲԱԿՈՒՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի՝ 2023 թվականի մայիսի 24-ի թիվ Ե 40/10-2631 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Ամբակում Սեյրանի Գրիգորյանին 2023 թվականի մայիսի 26-ից նշանակել Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ: