05/06/2023

Արդարադատության նախարարի N 303-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 303-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«05» ՀՈՒՆԻՍԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 187-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Ազդարարման համակարգի մասին» օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ նշանակել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետին:
  2. Քրեակատարողական ծառայության և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետերին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում համապատասխան ծառայություններում ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար նշանակել պատասխանատու անձանց:
  3. Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարին՝ կազմակերպել պատասխանատու անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում:
  4. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 11-ի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձանց նշանակելու մասին» N 187-Լ հրամանը:                       
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ