06/07/2023

Արդարադատության նախարարի N 356-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 356-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«04» ՀՈՒԼԻՍԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի հուլիսի 04-ի Ե40/10-3331 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Կ. Խաչատրյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Հովհաննեսի Խաչատրյանին 2023 թվականի հուլիսի 6-ից ազատել քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ