13/07/2023
Ռաֆաել Մանուչարյանին «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն նշանակելու մասին Արդարադատության նախարարի N 394-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 394-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«13» ՀՈՒԼԻՍԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՌԱՖԱԵԼ ԱՐԱՄԻ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 68-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 14-րդ կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 9.5.13 կետը, «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի 2023 թվականի հուլիսի 13-ի եզրակացությունը և Ռ. Մանուչարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Ռաֆաել Արամի Մանուչարյանին 2023 թվականի հուլիսի 14-ից նշանակել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ