27/09/2021

Արդարադատության նախարարի N 471-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 471-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«27» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 327-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի N 17-Ն հրամանը և Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 02/11./32847-2021 հանձնարարականը. 
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
  1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հուլիսի 16-ի «Արդարադատության նախարարության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները հաստատելու մասին» N 327-Լ հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1)  Հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Արդարադատության նախարարության աշխատողների կողմից աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պահպանելու, ինչպես նաև Առողջապահության նախարարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» N 17-Ն հրամանով սահմանված դրույթների կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին:»,
2) Հրամանի 1-ին կետով հաստատված Հավելվածի 63-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր 1.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
« 1.1) Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ), բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների,»:
  1. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2021 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:
 
                                                                                                                           ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ