18/09/2023

Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման գործընթացը կազմակերպելու և հանձնաժողովի կազմը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի սեպտեմբերի 18-ի N 552-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 552-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«18» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

                                   ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻ                                                     ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի N 193 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հաստատել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմը` համաձայն հավելվածի:
  2. 2. Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչությանը՝ իրականացնել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման համար ներկայացվող դիմումների ընդունման գործընթացը:

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված

արդարադատության նախարարի

2023 թվականի սեպտեմբերի 18-ի

N 552-Ա հրամանի

 

ԿԱԶՄ

ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԹԱՐԳՄԱՆՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՎԻ

 

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հանձնաժողովի նախագահ,

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար

 

 

ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒՉՅԱՆ

Հանձնաժողովի անդամներ,

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ

 

ԱՐԱՔՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ

 

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության արդարադատու-թյան նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Անգլերեն վերանայման և նույնականացման բաժնի պետ

 

ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ

«Հայաստանի Հանրապետության արդարադատու-թյան նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստանդարտացման և տեխնիկական ապահովման բաժնի պետ

 

ՌՈԶԱ ԲԱԼԵՅԱՆ

Ժեստերի լեզվի թարգմանիչ (համաձայնությամբ)

 

ՆԱԻՐԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Հանձնաժողովի քարտուղար,    

Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետի տեղակալ: