10/10/2023

Տիգրան Առաքելյանին քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 592-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  592-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«09» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

ՏԻԳՐԱՆ ԳԱԳԻԿԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

 (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.3.2-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը, ինչպես նաև Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի եզրակացությունը և Տ. Առաքելյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝

 

  1. Տիգրան Գագիկի Առաքելյանին 2023 թվականի հոկտեմբերի 10-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Տ. Առաքելյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) Հայկ Սանոյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

ԳՐԻԳՈՐ  ՄԻՆԱՍՅԱՆ