10/10/2023

Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների արտահերթ գրավոր թեստավորում անցկացնելու մասին N 586-L հրաման

 

Հ Ր Ա Մ Ա Ն   N 586-Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 «06» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՆՉԱՓԱՀԱՍԻ, ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿԻ ԿԱՄ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ԺԱՄԿԵՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների որակավորման կարգը սահմանելու մասին» N 847-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետը, ինչպես նաև որակավորված հոգեբանների պատշաճ քանակի պարբերաբար ապահովման անհրաժեշտությունը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

                                                                                                                                                                                

  1. 2023 թվականի նոյեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, իրականացնել անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը ներգրավվող հոգեբանների արտահերթ որակավորում (գրավոր թեստավորում):

 

 

Պարտականությունները կատարող՝

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ