09/10/2023
Արևիկ Հակոբյանին նոտար նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 598-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 598-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«09» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ «ԵՐԵՎԱՆ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆՈՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 10-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի N 9-Ն հրամանը, նոտարական պալատի վարչության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի՝ N ԵՆՊ-1061/23 գրությամբ ներկայացված եզրակացությունը և Ա. Հակոբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արևիկ Մեսրոպի Հակոբյանին 2023 թվականի նոյեմբերի 1-ից նշանակել «Երևան» նոտարական տարածքի նոտար, նստավայրը՝ «Էրեբունի 3»:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ