12/10/2023

Լառա Պետրոսյանին Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության  պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 604-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  604-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«12» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԼԱՌԱ  ԱՐԹՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.3.1-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ

ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության  պետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1)  թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի եզրակացությունը և Լ. Պետրոսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝

 

  1. Լառա Արթուրի Պետրոսյանին 2023 թվականի հոկտեմբերի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.1-Ղ3-1) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

                                                      

ԳՐԻԳՈՐ  ՄԻՆԱՍՅԱՆ