27/10/2023
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի N 1830-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1830-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«27» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-Ի N 475-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
- Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2023 թվականի մարտի 23-ի «Արդարադատության նախարարությունում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման պատասխանատու պաշտոնատար անձ նշանակելու մասին» N 475-Ա հրամանում (այսուհետ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետում՝ «Քրիստինե Գաբուզյանին» բառերը փոխարինել «Լառա Պետրոսյանին» բառերով,
2) Հրամանի 2-րդ կետում՝ «մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին» բառերը փոխարինել «մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ Տաթևիկ Խաչատրյանին» բառերով:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ