20/10/2023
Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների գործունեության հիմնական ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը սահմանելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 627-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 627-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«20» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՕ-160-Ն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և «Պրոբացիայի մասին» ՀՕ-48-Ն օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Սահմանել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունները՝ համաձայն N 1 հավելվածի:
- Սահմանել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026 թվականների հիմնական ուղղությունների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սույն հրամանով հաստատված ժամանակացույցով, նախորդ եռամսյակում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն՝ ոչ ուշ, քան հաջորդող ամսվա 10-ը:
- Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել ոլորտները համակարգող Արդարադատության նախարարի համապատասխան տեղակալին:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ