20/11/2023
Արդարադատության նախարարի N 683-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 683-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«17» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Հաստատել նոտարների կողմից իրականացվող նոտարական գործողությունների առնչությամբ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ռիսկի գնահատման մեթոդաբանությունները՝ համաձայն հավելվածի:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Հավելված
Արդարադատության նախարարի
2023 թվականի նոյեմբերի 17-ի
N 683-Լ հրամանի
ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-
Սույն հավելվածով նախատեսված մեթոդաբանությունների հիման վրա Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունն (այսուհետ՝ Վարչություն) իրականացնում է ռիսկի գնահատում՝ նոտարների կողմից իրականացվող նոտարական գործողությունների առնչությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերջիններիս նկատմամբ «Նոտարիատի մասին» օրենքով նախատեսված վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման նպատակով։
-
Սույն հավելվածի իմաստով ռիսկի գնահատումը նոտարների կողմից իրականացված նոտարական գործողությունների առնչությամբ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ռիսկի (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ ռիսկ) հավանականության և ռիսկայնության աստիճանի պարբերական որոշումն է, դրա որոշման արդյունքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման գնահատումը։
-
Ռիսկի գնահատում իրականացնելը նպատակ է հետապնդում հնարավորություն տալ վերահսկողներին հետևելու ՓԼ/ԱՖ ռիսկերին` ըստ որոշակի չափանիշների և ստացված արդյունքների հիման վրա վերահսկողության սուբյեկտ հանդիսացող նոտարների նկատմամբ իրականացվող հերթական ուսումնասիրությունները ծրագրելիս դրանք նպատակադրել դեպի այն ոլորտները, որոնք առավել ռիսկային են:
-
Ռիսկի գնահատման մեթոդաբանության միջոցով Վարչությունը՝
ա) վերլուծելու և դասակարգելու է վերահսկվող սուբյեկտին՝ ըստ ռիսկայնության աստիճանի,
բ) ապահովելու է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առավել արդյունավետ վերահսկողություն,
գ) իրականացնելու է վերահսկվող սուբյեկտի վերահսկողության հաճախականության բաշխում՝ ըստ վերջինիս ռիսկայնության աստիճանի:
-
Սույն հավելվածի իմաստով ՓԼ/ԱՖ ռիսկը Օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների խախտման հավանականությունն է, որը գնահատվում է ըստ այն բնութագրող չափանիշի, իսկ մեկից ավելի չափանիշների դեպքում՝ դրանց համակցությամբ։ Նշված չափանիշները պետք է հաշվի առնվեն ռիսկի հավանականության և ռիսկայնության աստիճանի որոշման գործընթացում։
-
ՓԼ/ԱՖ ռիսկերի առկայությունը կամ բացակայությունը որոշելու, այն գնահատելու տեսանկյունից ըստ դրանք բնութագրող չափանիշների՝ ռիսկերը դասակարգվում են հետևյալ կերպ.
ա) հաճախորդներին բնորոշ ռիսկեր (հաճախորդի, լիազորված անձի նույնականացում, ինքնության ստուգում, գործարքի մասով բարդ է պարզել իրական շահառուին, գործարքի կողմ է բարեգործական կազմակերպությունը, հաճախորդ է քաղաքական ազդեցություն ունեցող անձը, ընտանիքի անդամը կամ այլ կերպ փոխկապակցված անձը և այլն),
բ) գործարքին կամ գործարար հարաբերությանը բնորոշ ռիսկեր (գործարքի գին, գործարքի առնչությամբ երրորդ անձի կողմից կատարված վճարումներ, կանխիկ վճարում, երբ այդ եղանակը թույլատրված չէ, արտասովոր պայմաններով գործարքներ և այլն),
գ) աշխարհագրական ռիսկեր (կարող են առաջանալ այնպիսի հանգամանքների ազդեցության ներքո, ինչպիսիք են հաճախորդի քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը, գործարքի ֆինանսավորման աղբյուրը և այլն):
-
Ռիսկայնության աստիճանը որակական և քանակական չափանիշների գնահատման արդյունքն է՝ ռիսկի հավանական հետևանքների արտահայտումը։
-
Ըստ ռիսկայնության աստիճանի` վերահսկվող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`
1) բարձր ռիսկայնություն ունեցող.
2) միջին ռիսկայնություն ունեցող.
3) ցածր ռիսկայնություն ունեցող:
-
Նոտարը բարձր ռիսկայնություն ունեցող կարող է դիտարկվել, երբ առկա են Օրենքով, այլ իրավական ակտերով, սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են ՓԼ/ԱՖ ռիսկի բարձր հավանականության մասին, այդ թվում՝
ա) նոտարի կողմից իրականացված նոտարական գործողությունների կողմ են հանդիսանում քաղաքական ազդեցություն ունեցող անձինք (պետական, քաղաքական կամ հանրային բնույթի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունում նշանակալից գործառույթներ իրականացրած կամ իրականացնող անձ), նրանց ընտանիքի անդամները (հայր, մայր, ամուսին, տատ, պապ, քույր, եղբայր, երեխաներ, ամուսնու ծնողներ), նրանց հետ այլ կերպ փոխկապակցված անձ հանդիսացող անձինք կամ իրական շահառուները,
բ) նոտարի կողմից իրականացված նոտարական գործողությունների կողմ են հանդիսանում այն անձինք, որոնք գտնվում կամ բնակվում են բարձր ռիսկային երկրներում (օրինակ՝ օֆշորային երկրներում կամ տարածքներում, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային պահանջները չկիրառող կամ ոչ պատշաճ կիրառող երկրներում կամ տարածքներում, միջազգային սանկցիայի տակ գտնվող երկրներում, բարձր կոռուպցիոն ռիսկ ունեցող երկրներում կամ այդպիսի երկրներից կամ տարածքներից են),
գ) նոտարի կողմից իրականացված նոտարական գործողությունների կողմ են հանդիսանում հայտնի հանցավոր կապեր ունեցող անձինք,
դ) նոտարի կողմից իրականացված նոտարական գործողությունների կողմ են հանդիսանում իրավաբանական անձինք, որոնց գործունեության ոլորտը ակտիվների անհատական տնօրինումն է,
ե) նոտարի կողմից իրականացված նոտարական գործողությունների կողմ են հանդիսանում սեփականատերերի արտասովոր կամ անհարկի բարդ կազմ ունեցող ընկերությունները,
զ) վավերացված գործարքների բնույթը, տեսակը դժվարեցնում է իրական շահառուների բացահայտումը,
է) նոտարի կողմից վավերացված բոլոր բարդ կամ մեծ գին նախատեսող գործարքները, ինչպես նաև անսովոր պայմաններով գործարքները կամ գործարար հարաբերությունները, որոնց տնտեսական կամ այլ իրավաչափ նպատակներն ակնհայտ չեն,
ը) նոտարի կողմից վավերացված գործարքի ֆինանսավորման համար օգտագործվող գումարը փոխանցվել է օտարերկրյա վարկային կամ ֆինանսական հաստատության միջոցով:
-
Նոտարը ցածր ռիսկայնություն ունեցող կարող է դիտարկվել, երբ առկա են Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են ՓԼ/ԱՖ ռիսկի ցածր հավանականության մասին, այդ թվում՝ երբ նոտարի կողմից իրականացված նոտարական գործողությունների կողմ են հանդիսանում՝
ա) ֆիզիկական անձինք, որոնց միջոցների ձևավորման հիմնական աղբյուրն աշխատավարձն է, կենսաթոշակը, սոցիալական նպաստը,
բ) հաճախորդները, որոնց ինքնության և իրական շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը հանրորեն հասանելի է, և որոնց գործունեության նկատմամբ պետական մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն,
գ) փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները:
-
Ռիսկայնության աստիճանը կարող է բնորոշվել որպես միջին՝ բարձր, ինչպես նաև ցածր ռիսկայնության աստիճաններին բնորոշ չափանիշների բացակայության դեպքում։ Ռիսկայնության աստիճանը կարող է բնորոշվել որպես միջին նաև այն դեպքում, երբ առկա է բարձր ռիսկայնության աստիճանին բնորոշ որևէ չափանիշի առկայության վերաբերյալ կասկած, սակայն բացակայում են կամ դեռևս ձեռք չեն բերվել այն հաստատող ապացույցները:
-
ՓԼ/ԱՖ ռիսկայնության աստիճանը որոշելիս դիտարկման ենթակա են որոշակի գործոններ, որոնք բնորոշվում են որպես նոտարական գործունեության հետ կապված և դրա վրա ազդող հանգամանքների քանակական և որակական ցուցանիշների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս վերահսկողների կողմից նոտարներին վերագրել ռիսկայնության այս կամ այն աստիճանը:
-
ՓԼ/ԱՖ ռիսկերը գնահատելիս ռիսկայնության աստիճանը ճիշտ որոշելու համար պետք է հաշվի առնվեն ռիսկի առկայության մասին հուշող բոլոր գործոնները:
-
Այդպիսի գործոնները կարող են բնութագրական լինել որոշակի բնույթի հաճախորդների կամ նոտարական գործողությունների համար և կարող են ազդել ՓԼ/ԱՖ ռիսկի ենթադրվող մակարդակի որոշման վրա, այն է՝ ավելացնել կամ նվազեցնել հավանական ռիսկը։ Այդպիսի գործոններ կարող են դիտարկվել օրինակ՝ հաճախորդի ինքնությունը, դրանով պայմանավորված՝ նրա վարքագիծը, գործարքի բնույթը (առավելապես՝ անշարժ գույքի, դրա բաժնեմասի, ընկերության բաժնեմասի օտարման գործարքներ), գործարքի գինը, վճարման եղանակը, վճարման աղբյուրը և այլն։
-
Ռիսկը գնահատվում է բարձր այն դեպքում, երբ առկա է բարձր ռիսկի թեկուզ մեկ չափանիշ։
-
Ռիսկը գնահատվում է ցածր այն դեպքում, երբ առկա են միայն ցածր ռիսկի չափանիշներ։
-
ՓԼ/ԱՖ տարբեր ռիսկայնության համար բնութագրական մի քանի չափանիշների միաժամանակ առկայության դեպքում ռիսկայնությունը գնահատվում է առկա չափանիշներից առավել բարձր ռիսկայինին համապատասխան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է բարձր կամ միջին ռիսկայնության որևէ չափանիշ, սակայն կատարվել է ցածր ռիսկայնության նոտարական գործողություն։
-
Վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի, որոնցում դասակարգվել են վերահսկվող սուբյեկտները՝
1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարեկան 1 անգամ.
2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող սուբյեկտ մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 2 տարին 1 անգամ.
3) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող սուբյեկտ մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ:
-
Ընդ որում, բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող սուբյեկտը հերթական ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ինչպես նաև որոշակի չափանիշների փոփոխման արդյունքում կարող է տեղափոխվել ավելի ցածր ռիսկի խումբ: Միևնույն ժամանակ, միջին կամ ցածր ռիսկ ունեցող խմբում ընդգրկված վերահսկվող սուբյեկտը կարող է տեղափոխվել ավելի բարձր ռիսկային խումբ (միջինից բարձր կամ ցածրից միջին և նույնիսկ բարձր), եթե ուսումնասիրության արդյունքում բացահայտվեն խախտումներ կամ փոփոխվեն ոլորտային ռիսկի հաշվարկման հիմքում ընկած տվյալ վերահսկվող սուբյեկտի ցուցանիշները:
-
Վարչությունը ՓԼ/ԱՖ ռիսկի գնահատումն իրականացնում է «Նոտարիատի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով Արդարադատության նախարարի կողմից հաստատված՝ տարեկան ծրագրի հիման վրա իրականացված տվյալ տարվա ուսումնասիրությունների (նոտարական գործողությունների վերաբերյալ առկա փաստաթղթերի, նոտարական գործողությունների կողմ հանդսացող հաճախորդների, նրանց գործունեության վերաբերյալ տեղեկությունների/տեղեկատվության վերաբերյալ վերլուծության) արդյունքների հիման վրա։
-
ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատման իրականացումը ենթադրում է որոշակի վերլուծության իրականացում, որի ընթացքում որպես կողմնորոշիչ կարող է հանդիսանալ հետևյալ հարցերի պարզումը.