18/12/2023
Արդարադատության նախարարի N 749-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 749-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«12» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Արձանագրել, որ մինչև ««Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի թիվ ՀՕ-435-Ն օրենքն ուժի մեջ մտնելը արտոնագրված, սակայն նույն օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և Արդարադատության նախարարի 2023 թվականի հունիսի 22-ի N 332-Ն հրամանի 3-րդ կետով սահմանված կարգով վերապատրաստումներին մասնակցելու դիմում չներկայացրած, ինչպես նաև վերապատրաստումներին մասնակցած, սակայն մասնակցության 80%-ը չապահոված հաշտարարների որակավորումը նույն օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն համարվում է դադարած:
-
Սահմանել սույն հրամանի 1-ին կետով նախատեսված անձանց ցանկը համաձայն Հավելվածի:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԼԵՎՈՆ ԲԱԼՅԱՆ