26/12/2023

Արդարադատության նախարարի N 799-Ն հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 799-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 548-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ  ԵՄ՝ 
  1. Արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի «Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը, անհատական կազմը, վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդները և չափանիշները հաստատելու մասին» N 548-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հրամանով հաստատված N 1 Հավելվածի՝
ա. 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման ղեկավարը:».
բ. սահմանված Ձև 1-ի «Մաս IV»-ի վերնագրում՝ «քրեակատարողական հիմնարկի օպերատիվ ստորաբաժանման» բառերը փոխարինել «քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման» բառերով, իսկ «առկա չէ օպերատիվ ստորաբաժանում» բառերը փոխարինել «տեղակայված չէ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանում» բառերով.
2)  Հրամանով հաստատված N 2 Հավելվածի 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետի «Օպերատիվ բաժնի պետ» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետ» բառերով,
բ. 10-րդ ենթակետի «դ» պարբերության «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի պետի տեղակալ» բառերը փոխարինել «Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության պետի տեղակալ» բառերով:
2․ Uույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
                                                                                  
   ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ