26/12/2023
Արդարադատության նախարարի N 798-Ն հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 798-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 279-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
-
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2016 թվականի հուլիսի 13-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 44-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 279-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Հավելվածի 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Կարճաժամկետ մեկնում տրամադրելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը: Առողջությանն առնչվող խնդիրների կարգավորման կապակցությամբ մեկնման որոշում կայացնելիս «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումը ներկայացնում է եզրակացություն:».
2) Հավելվածի 46-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«46. Կալանավորված անձը կամ դատապարտյալը որպես բացասական հակում ունեցող հաշվառման է վերցվում և հաշվառումից հանվում է Հիմնարկի պետի որոշմամբ` Հիմնարկի անվտանգության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանաման կողմից տրված տեղեկությունների կամ եզրակացությունների հիման վրա:».
3) Հավելվածի 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«48. Որպես փախուստի, ալկոհոլի, թմրամիջոցների, ագրեսիվության և կոնֆլիկտայնության, ինչպես նաև հանցածին դիրքորոշումների հակում ունեցող հաշվառված կալանավորված անձինք և դատապարտյալները հաշվառումից կարող են հանվել Հիմնարկի պետի որոշմամբ` Հիմնարկի անվտանգության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանաման կողմից տրված տեղեկությունների կամ եզրակացությունների հիման վրա:».
4) Հավելվածով սահմանված Ձև 7-ում՝
ա) «և օպերատիվ բաժինների» բառերը փոխարինել «բաժնի» բառով,
բ) հանել
««Համաձայն եմ»Օպերատիվ բաժնի պետ, |
_____________________/կոչումը, անուն ազգանունը/ |
_________________/ստորագրություն/ » |
բառերը.
5) ուժը կորցրած ճանաչել Հավելվածով սահմանված Ձև 17-ը:
-
2. Uույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: