26/12/2023

Արդարադատության նախարարի N 797-Ն հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 797-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝
  1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» N 194-Ն հրամանով հաստատված հավելվածի 24-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր` 6.1 ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«6.1) քրեակատարողական հիմնարկի տարածքում նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների, այլ իրավախախտումների, ինչպես նաև անձանց կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնալու վերաբերյալ ստացված տեղեկատվության մասին անհապաղ զեկուցում է քրեակատարողական հիմնարկի պետին և տեղեկացնում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման պետին:»:
  1. Uույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
                                                      
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ