26/12/2023

Արդարադատության նախարարի N 796-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 796-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 348-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ՝
  1. Արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 348-Լ հրամանով հաստատված հավելվածի 28-րդ կետի 3-րդ ենթակետում «բաժինը» բառը փոխարինել «վարչությունը» բառով:
2․ Uույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող oրվանից:    
      
                                                                                              ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ