13/11/2023
ՀՀ Արդարադատության նախարարի նոյեմբերի 13- 6676-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 667-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«13» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 499-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով և«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
- Սահմանել՝
1) քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն N 1 Հավելվածի,
2) հարկադիր կատարողների վերապատրաստման կարգը՝ համաձայն N 2 Հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2023 թվականի օգոստոսի 21-ի Քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը սահմանելու մասին N 499-Լ հրամանը:
- Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ