29/01/2024
Արդարադատության նախարարի՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանին «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ նշանակելու մասին N 43-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 43-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«25» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 24-ի Ե 40/10-360 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Սամսոնի Ղազարյանին 2024 թվականի հունվարի 26-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ: