31/01/2024

Արման Մելքոնյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Արդարադատության նախարարի N 58-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 58-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«31» ՀՈՒՆՎԱՐԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ա. Գրիգորյանի՝ 2024 թվականի հունվարի 30-ի Ե 40/10-508 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Ա. Մելքոնյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. 2024 թվականի հունվարի 31-ից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Գուրգենի Մելքոնյանին ազատել քրեակատարողական ծառայությունից և քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:

 

 

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ