26/02/2024

Արդարադատության նախարարի՝ Նորայր Շողիկյանին Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու մասին հրաման N 111-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 111-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«23» ՓԵՏՐՎԱՐԻ 2024 Թ.                                                           ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆՈՐԱՅՐ ՇՈՂԻԿՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
 ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և 95-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, ինչպես նաև՝ Հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով ու 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ն. Շողիկյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Նորայր Հովհաննեսի Շողիկյանին 2024 թվականի փետրվարի 26-ից նշանակել Արդարադատության նախարարի մամուլի քարտուղարի ժամանակավոր թափուր պաշտոնում՝ մինչև սահմանված կարգով ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:  
  2. Աշխատավարձը` համաձայն հաստիքային ցուցակի:
 
 
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ