15/03/2024
Արդարադատության նախարարի N 147-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 147-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«15» ՄԱՐՏԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՎԵՌԱ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածով, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Վ. Սերոբյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Վեռա Սամվելի Սերոբյանին 2024 թվականի մարտի 15-ից ազատել Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնից և լուծել 2022 թվականի փետրվարի 7-ին կնքված N 24 պայմանագիրը:
-
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ