20/03/2024
Արդարադատության նախարարի N 161-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 161-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«19» ՄԱՐՏԻ 2024 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 806-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
-
Արդարադատության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը և ներկայացնելու կարգը հաստատելու, ժամկետները սահմանելու և Արդարադատության նախարարի 2020 թվականի ապրիլի 14-ի N 142-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Լ հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետում «Կազմմեթոդական և վերլուծական բաժին» բառերը փոխարինել «Փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժին» բառերով։
-
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: