22/03/2024

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 403-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 403-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«21» ՄԱՐՏԻ 2024 Թ.                                                                             ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 
ԱՆԺԵԼԱ ԱՐՏՈԻՇԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-28.1-Մ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետի  (ծածկագիր՝ 12-3-28.1-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2024 թվականի մարտի 21-ի եզրակացությունը և Ա. Գասպարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Անժելա Արտուշի Գասպարյանին 2024 թվականի մարտի 21-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-28.1-Մ3-1) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Գասպարյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի բարեվարքության հարցերով կազմակերպիչ (ծածկագիր՝ 12-3-28.1-Մ2-2) Սիրանուշ Պողոսյանին:
  3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
 
                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար